Երիկամների դիաբետիկ հիվանդության զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել հետևյալ պարզ միջոցառումներով:
- Համարժեք բուժեք ձեր դիաբետը. դիաբետի արդյունավետ բուժման շնորհիվ դուք կարող եք կանխարգելել կամ հետաձգել դիաբետիկ նեֆրոպաթիայի զարգացումը:
- Կառավարեք ձեր բարձր արյան ճնշումը կամ այլ առողջական խնդիրները. եթե ունեք բարձր արյան ճնշում կամ մեկ այլ հիվանդություն, որը կարող է բարձրացնել երիկամների վնասման ռիսկը, համագործակցեք ձեր բժշկի հետ, որ առավելագույնս արդյունավետ ձևով կառավարեք դրանք: Հարցրեք ձեր բժշկին դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ ախտանիշների մասին և մշտապես հետևեք ձեր ինքնազգացողությանը և ախտանիշներին:
- Հետևեք դեղատոմս չպահանջող ցավազրկողների հրահանգներին. հետևեք դեղամիջոցի պիտակի հրահանգներին, ինչպիսիք են Ասպիրինը և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ինչպիսիք են Նապրոքսենը (Ալեվե) և Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Դիաբետիկ նեֆրոպաթիա ունեցող մարդկանց համար այս տեսակի ցավազրկողներ ընդունելը կարող է հանգեցնել երիկամների վնասման:
- Պահպանեք առողջ քաշը. եթե ձեր մարմնի քաշը նորմալ միջակայքում է, աշխատեք պահպանել այն՝ շաբաթվա օրերի մեծ մասը լինելով ֆիզիկապես ակտիվ: Եթե քաշը նվազեցնելու կարիք ունեք, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից, թե ինչպես կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից, օրինակ՝ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը և կրճատելով սննդային կալորիաները:
- Մի՛ ծխեք. ծխախոտի ծուխը կարող է վնասել ձեր երիկամները և վատթարացնել առկա երիկամային հիվանդության ընթացքը: Եթե ծխող եք, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից, թե ինչպես կարելի է ավելի հեշտությամբ հրաժարվել ծխախոտից:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024