Գրադարան

Դիսեմինացված ներանոթային մակարդում. պատճառներ

Դիսեմինացված ներանոթային մակարդում. պատճառներ

Time Read 1 րոպե

Դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշը զարգանում է մեկ այլ հիվանդության կամ առողջական խնդրի ֆոնի վրա:

ԴՆՄ համախտանիշի առաջացման ռիսկը կարող է բարձրանալ հետևյալ խնդիրների ժամանակ՝

  • սեպսիս, որի դեպքերի 35%-ում զարգանում է ԴՆՄ
  • որևէ հիվանդության, վարակի (հատկապես՝ բակտերիալ) կամ վնասվածքի պատճառով բորբոքային գործընթացներ
  • ծանր այրվածքին, ցրտահարությանը կամ մեծ վիրահատությանն ուղեկցող հյուսվածքների տարածուն վնասում
  • ծանր տրավմաներ, օրինակ՝ գանգուղեղային վնասվածքներ կամ խոշոր ոսկրերի կոտրվածքներ
  • արյունատար անոթների խնդիրներ, օրինակ՝ անևրիզմա (հատկապես՝ աորտայի անևրիզմա) կամ հսկա հեմանգիոմաներ (Կասաբախ-Մերրիտի համախտանիշ)
  • ջերմային հարված
  • սուր իմունային կամ տոքսիկ ռեակցիա (անաֆիլաքսիա, օձի խայթոց, ABO անհամատեղելի արյան փոխներարկում)
  • ապօրինի թմրամիջոցների օգտագործում, ինչպիսիք են կոկաինը կամ էքստազին
  • ծննդաբերության (մանկաբարձական) բարդություններ, ինչպիսիք են ընկերքի շերտազատումը, պրեէկլամպսիան և էկլամպսիան, պտղաջրերով էմբոլիան, պտղի ներարգանդային մահը, սեպտիկ վիժումը կամ հետծննդաբերական արյունահոսությունը
  • քաղցկեղային հիվանդություններ, ինչպիսին է սուր միելոբլաստային լեյկեմիան:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2020 վերանայվել է՝ 08-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով