Գրադարան
Դիսեմինացված ներանոթային մակարդում. բուժում

1 րոպե
Դիսեմինացված (տարածուն) ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշի բուժման արդյունավետությունը զգալիորեն կախված է այս վիճակին հասցնող հիմնական հիվանդությունից, ինչպես նաև մարդու առողջական վիճակից և ուղեկցող հիվանդություններից:
Իհարկե, մեծ կարևորություն ունի նաև այն, թե որքան շուտ է սկսվել բուժումը` քանի դեռ չեն զարգացել կյանքին սպառնացող ծանր բարդություններ:
ԴՆՄ համախտանիշի բուժումն ունի երկու հիմնական նպատակ՝
- արյան մակարդման գործընթացի վերահսկում
- ԴՆՄ-ի բերող առաջնային պատճառի վերացում կամ բուժում:
Բուժման մեթոդը կախված է ձեր ախտանիշների սրության կամ ծանրության աստիճանից, ինչպես նաև առկա կամ հնարավոր բարդություններից:
Եթե հաջողվում է բուժել կամ վերացնել ԴՆՄ առաջացնող պատճառը, արյան մակարդման գործընթացը բարելավվում է: Սակայն ձեզ կարող են նշանակել նաև այլ բուժումներ, օրինակ՝
- դեղեր (հաբեր կամ ներերակային լուծույթներ), որոնք նվազեցնում են արյան մակարդելիությունը
- թթվածնաբուժում, որը կարող է բարելավել օրգան-համակարգերի ապահովումը համարժեք թթվածնով
- արյան բաղադրամասերի՝ թրոմբոցիտային զանգվածի կամ թարմ սառեցված արյան պլազմայի փոխներարկում, որոնք կարող են կանխարգելել կամ դադարեցնել արյունահոսությունը:
Եթե ձեզ մոտ ախտորոշել են ԴՆՄ, կարևոր է, որ դուք խստագույնս հետևեք բժշկի նշանակումներին:
Համոզվեք, որ դուք՝
- ընդունում եք ձեր դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը
- հստակ հետևում եք ԴՆՄ-ին բերած հիմնական հիվանդության բուժման համար կատարված նշանակումներին
- ձեր բժշկին այցելում եք կամ լաբորատոր թեստերն անցնում եք այն օրերին, որ օրերին նշանակված է
- ձեր բժշկին տեղեկացնում եք ձեր ստացած այլ դեղերի, բուսական կամ այլ հավելումների մասին
- կարող եք շտապ կապ հաստատել ձեր բժշկի հետ, եթե ձեր գանգատները վատթարան:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2020 վերանայվել է՝ 08-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: