Գրադարան
Դիսեմինացված ներանոթային մակարդում. բարդություններ

1 րոպե
Դիսեմինացված կամ տարածուն ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշին ուղեկցող արյան գերարագացած մակարդումը կամ արյունահոսությունը կարող են առաջացնել կյանքին սպառնացող տարբեր բարդություններ:
Դրանցից են՝
- սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)՝ սուր թոքային անբավարարություն, որը բերում է արյան մեջ թթվածնի ցածր պարունակության (թթվածնաքաղց կամ հիպօքսիա)
- մարսողական խողովակում կամ որևէ այլ տեղ ծանր արյունահոսություն
- սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ
- մեկից ավելի օրգանների (բազմաօրգանային) անբավարարություն, օրինակ՝ թոքերի (շնչառական) և երիկամների
- շոկ
- թոքային անոթներում կամ ոտքերի խորը երակներում արյան մակարդուկների առաջացում (թրոմբոզ):
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե առկա են հետևյալ նշանները՝
- առատ արյունահոսություն կամ քրոնիկ մակարդուկներ
- սրտամկանի ինֆարկտին կամ ինսուլտին բնորոշ նշաններ
- այլ սուր բարդություններ:
Հիշեք, որ ԴՆՄ համախտանիշի նկարագրված բարդությունները կարող են զգալիորեն կանխարգելվել այս վիճակի առաջին ախտանիշները հայտնաբերելիս առանց հետաձգելու ձեր բժշկին դիմելու, վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2020 վերանայվել է՝ 08-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: