Գրադարան
Թմրամիջոցներից կախվածություն (հակում)

2 րոպե
Թմրամիջոցներից կախվածությունը, որը նաև կոչվում է թմրամիջոցների օգտագործման խանգարում, հիվանդություն է, որն ազդում է մարդու գլխուղեղի և վարքի վրա և հանգեցնում է օրինական կամ ապօրինի թմրամիջոցների կամ դեղամիջոցների օգտագործումը վերահսկելու անկարողության:
Այպիսի հոգեներգործուն նյութերը, ինչպիսիք են ալկոհոլը, կանեփը (մարիխուանա) կամ նիկոտինը, նույնպես դիտարկվում են որպես թրմամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր: Երբ կախվածության մեջ եք, դուք կարող եք շարունակել օգտագործել թմրամիջոցը՝ հաշվի չառնելով այն վնասը, որն այդ թմրամիջոցը պատճառում է ձեզ:
Թմրամիջոցներից կախվածությունը և թմրամոլությունը կարող են սկսվել սոցիալական իրավիճակներում ժամանցային (ակումբային) թմրամիջոցների փորձնական օգտագործմամբ, և որոշ մարդկանց մոտ թմրամիջոցների օգտագործումը դառնում է ավելի հաճախակի: Մյուսների համար, հատկապես օփիոիդների՝ ափիոնատիպ նյութերի դեպքում, կախվածությունը սկսվում է այն ժամանակ, երբ նրանք սկսում են օգտագործել ապօրինի օփիոիդներ կամ ընդունում են նշանակված դեղերը կամ ստանում են դրանք ուրիշներից, ում նշանակվել են դրանք:
Կախվածության ռիսկը և այն, թե որքան արագ եք դառնում կախված, տարբեր թմրամիջոցների համար տարբեր են: Որոշ թմրամիջոցներ, ինչպիսին են օփիոիդային ցավազրկողները, ավելի բարձր ռիսկ ունեն և ավելի արագ են կախվածություն առաջացնում, քան մյուսները:
Ժամանակի ընթացքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել թմրամիջոցի ավելի մեծ դեղաչափեր, որ զգաք նախկին հաճույքը կամ էյֆորիան: Շուտով դուք կարող եք թմրամիջոցի կարիք ունենալ պարզապես միայն լավ զգալու կամ վատ ինքնազգացողությունը թեթևացնելու համար: Որքան երկար ժամանակ եք թմրամիջոց օգտագործում, դուք կարող եք մի օր պարզել, որ գնալով ավելի դժվար է մնալ առանց թմրամիջոցի: Թմրամիջոցների օգտագործումը դադարեցնելու փորձերը կարող են դրանք կրկին օգտագործելու ուժեղ ցանկություն առաջացնել և ձեզ ֆիզիկապես վատ զգաք: Դրանք կոչվում են հանման կամ զրկանքի ախտանիշներ:
Ձեր բժշկի, ընտանիքի, ընկերների, աջակցող խմբերի կամ կազմակերպված բուժման ծրագրի օգնությունը կարող են օգնել ձեզ, որ հաղթահարեք ձեր թմրամիջոցներից կախվածությունը և դառնաք թմրամիջոցներից ազատ:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2023 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: