Դեմպինգ համախտանիշի դեպքում սնունդը և ստամոքսային հյութերը ձեր ստամոքսից դեպի բարակ աղիքներ տեղափոխվում են անվերահսկելի, ոչ նորմալ արագությամբ:
Այսպիսի վիճակն առավել հաճախ կապված է ստամոքսի կամ կերակրափողի մեծ վիրահատության հետ, ինչպիսիք են ստամոքսի հեռացումը (գաստրէկտոմիա) կամ կերակրափողի հեռացումը (էզոֆագէկտոմիա), որոնք առաջացնում են ստամոքսի ձևափոխություն և ստոմոքսի պարունակության արագ դատարկում: Այնուամենայնիվ, թեև հազվադեպ, դեմպինգ համախտանիշ կարող է զարգանալ առանց վիրահատության պատմության կամ այլ ակնհայտ պատճառների:
Ռիսկի գործոններ
Ցանկացած վիրահատություն, որը ձևափոխում է ձեր ստամոքսը, կարող է մեծացնել դեմպինգ համախտանիշի առաջացման ռիսկը: Այս վիրահատություններն առավել հաճախ կատարվում են ծանր գիրության բուժման համար, սակայն, դրանք նաև կարող են առաջարկվել ստամոքսի քաղցկեղի, կերակրափողի քաղցկեղի և այլ խնդիրների բուժման մեջ: Այս վիրահատությունները ներառում են հետևյալը:
- Բարիատրիկ վիրահատություն․ ծանր գիրության բուժման վիրահատական միջամտություն։ Դեմպինգ համախտանիշի ռիսկը բարձրացնում են հատկապես ստամոքսի շրջանցման վիրահատությունները (ստամոքսի շունտավորում):
- Գաստրէկտոմիա․ վիրահատություն, երբ մասնակի կամ ամբողջական հեռացվում է ստամոքսը:
- Էզոֆագէկտոմիա․ վիրահատություն, երբ մասնակի կամ ամբողջական հեռացվում է բերանը և ստամոքսը միմյանց միացնող խողովակը՝ կերակրափողը:
- Ֆունդոպլիկացիա․ վիրահատկան միջամտություն, որն օգտագործվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) և ստոծանիական ճողվածքի բուժման համար։
- Վագոտոմիա․ վիրահատական միջամտության տեսակ, որին դիմում են ստամոքսի խոցերը բուժելու համար։
- Պիլորոպլաստիկա․ նեղացած ստամոքսաելքը (պիլորուս) լայնացնող վիրահատություն, որը թույլ է տալիս, որ սնունդը ստամոքսից կարողանա անխոչընդոտ տեղափոխվել բարակ աղու սկզնամաս՝ տասներկումատյա աղի:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024