Դեմպինգ համախտանիշի գանգատներն ու ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ուտելուց հետո մի քանի րոպե անց, հատկապես սեղանի շաքարով (սախարոզա) կամ մրգային շաքարով (ֆրուկտոզա) հարուստ կերակուրից հետո:
Դրանք ներառում են`
- ուտելուց հետո վքվածություն կամ ստամոքսի շրջանում լցվածության զգացողություն
- սրտխառնոց
- փսխում
- որովայնային կծկանքներ (սպազմ)
- փորլուծություն
- ջերմահորդանքներ (դեպի իրանի վերին հատվածը տարածվող տաքության զգացողություն)
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- արագացած սրտազարկ (տախիկարդիա):
Ուշ (հետաձգված) դեմպինգի համախտանիշը սկսվում է շաքարով հարուստ կերակրի ընդունումից 1-3 ժամ հետո: Գանգատների և ախտանիշների առաջացման համար ժամանակ է պահանջվում, քանի որ ուտելուց հետո ձեր օրգանիզմը մեծ քանակությամբ ինսուլին է արյան հուն բաց թողնում՝ բարակ աղիքներ մտնող շաքարները ներծծելու համար, որի պատճառով զարգանում է ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա):
Դեմպինգ համախտանիշի ուշ գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- առատ քրտնարտադրություն
- ջերմահորդանքներ
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- թուլություն
- արագացած սրտազարկ (տախիկարդիա):
Որոշ մարդիկ ունեն ինչպես վաղ, այնպես էլ ուշ ախտանիշներ:
Դեմպինգ համախտանիշը կարող է զարգանալ վիրահատությունից տարիներ անց:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք հետևյալ վիճակներից մեկնումեկը՝
- ձեզ մոտ զարգանում են գանգատներ և ախտանիշներ, որոնք կարող են լինել դեմպինգ համախտանիշի պատճառով, նույնիսկ եթե որևէ վիրահատություն չեք տարել
- ձեր ախտանիշները չեն վերահսկվում սննդակարգի փոփոխություններով
- դեմպինգ համախատանիշի պատճառով դուք քաշի մեծ կորուստ ունեք (նման դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ փորձառու դիետոլոգի խորհրդատվություն, ով կօգնի ձեզ սնման ծրագիր կազմելու գործում):
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024