Ձեր բժիշկը կարող է օգտագործել հետևյալ մեթոդներից մի քանիսը` որոշելու, թե արդյոք ունեք դեմպինգի համախտանիշ:
- Հիվանդության պատմություն (անամնեզ) և գնահատում. ձեր բժիշկը հաճախ կարող է ախտորոշել դեմպինգ համախտանիշը՝ հիմնվելով ձեր հիվանդության պատմության վրա, հատկապես, եթե տարել եք ստամոքսի վիրահատություն, ինչպես նաև գնահատելով ձեր գանգատներն ու ախտանիշները:
- Արյան շաքարի թեստ. ցածր արյան շաքարը երբեմն կապված է դեմպինգ համախտանիշի հետ, ուստի ձեր բժիշկը կարող է նշանակել թեստ (բերանային գլյուկոզի տոլերանտություն)՝ չափելու ձեր արյան շաքարի մակարդակն ախտանիշների գագաթնակետի պահին։ Սա կարող է օգնել ախտորոշման հաստատմանը:
- Ստամոքսի դատարկման թեստ. այս դեպքում ձեր սննդի մեջ ավելացվում է ռադիոակտիվ նյութ՝ չափելու, թե որքան արագ է սնունդը տեղափոխվում ձեր ստամոքսով:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024