Skip to main content

Բուժում - Դեմպինգ սինդրոմ

Վաղ դեմպինգի համախտանիշն, ամենայն հավանականությամբ, ինքնուրույն կանհետանա երեք ամսվա ընթացքում:

Այդ ընթացքում, մեծ հավանականություն կա, որ սննդակարգի փոփոխությունները կթեթևացնեն ձեր ախտանիշները: Հակառակ դեպքում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ կամ վիրահատություն:

Դեղորայքային բուժում

Եթե սննդակարգի փոփոխությունները չեն բարելավում ձեր ախտանիշները, բժիշկը կարող է նշանակել Օկտրեոտիդ (Սանդոստատին): Այս հակալուծային դեղամիջոցը, որը ներարկվում է ձեր մաշկի տակ, կարող է դանդաղեցնել սննդի դատարկումը ստամոքսից դեպի աղիներ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փորլուծությունը և ճարպոտ կղանքը (ստեատոռեա):

Խոսեք ձեր բժշկի հետ այս դեղամիջոցի ինքնուրույն օգտագործման ճիշտ ձևի մասին:

Վիրահատություն

Եթե ոչ վիրահատական (պահպանողական) մոտեցումները չեն օգնում, կարող է առաջարկվել վիրահատություն: Կախված ձեր իրավիճակից, դեմպինգ համախտանիշի բուժման վիրաբուժական միջամտությունները կարող են ներառել՝

  • ստամոքսաելքի վերաձևում (պիլորուսի ռեկոնստրուկցիա)
  • ստամոքսի շրջանցման (շունտավորման) վիրահատությունը հակադարձող վիրահատություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024