Դեմպինգ համախտանիշը մի վիճակ է, երբ սնունդը, հատկապես՝ շաքարով հարուստ, ուտելուց հետո ստամոքսից շատ արագ է տեղափոխվում բարակ աղի:
Դեմպինգ համախտանիշը, որը երբեմն կոչվում է ստամոքսի արագ դատարկում, առավել հաճախ առաջանում է որպես ստամոքսի կամ կերակրափողի վիրահատության հետևանք կամ բարդություն:
Դեմպինգ համախտանիշ ունեցող մարդկանց մեծամասնության մոտ ուտելուց 10-30 րոպե հետո առաջանում են գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են որովայնային ցավերը և փորլուծությունը: Մյուս մարդիկ ախտանշաններ ունենում են ուտելուց 1-3 ժամ հետո: Վերջապես, կան մարդիկ, ովքեր նշում են ինչպես վաղ, այնպես էլ ուշ ախտանիշներ:
Ընդհանուր առմամբ, դուք կարող եք նպաստել դեմպինգ համախտանիշի կանխարգելմանը՝ փոփոխելով ձեր սննդակարգը վիրահատությունից հետո, օրինակ, ուտելով ավելի փոքր չափաբաժնով կերակուր և սահմանափակելով շաքարով հարուստ սնունդը: Դեմպինգ համախտանիշի ավելի լուրջ դեպքերում ձեզ կարող են անհրաժեշտ լինել դեղամիջոցներ կամ վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024