Ահա մի քանի սննդային (դիետիկ) մոտեցումներ, որոնք կարող են օգնել ձեզ, որ ավելի լավ սնվեք և նվազագույնի հասցնեք ձեր գանգատներն ու ախտանիշները:
- Սնվեք ավելի փոքր չափաբաժիններով. փորձեք օրական երեք մեծ ճաշերը փոխարինել 5 կամ 6 փոքր կերակուրներով:
- Ուտելուց հետո պառկեք. փորձեք ուտելուց հետո մոտ 30 րոպե պառկել:
- Ձեր հեղուկների մեծ մասը խմեք ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում. քանի դեռ ախտանիշներ ունեք, փորձեք ոչինչ չխմել ուտելուց առաջ և հետո՝ 30-60 րոպե:
- Խմեք օրական 6-ից 8 բաժակ (1,4-ից 1,9 լիտր) հեղուկներ․ սկզբում սնունդ ընդունելու ընթացքում խմվող հեղուկները սահմանափակեք մինչև 1/2 բաժակ (118 միլիլիտր): Ուտելուց հեղուկների քանակն ավելացրեք, երբ սկսում եք լավ տանել այն:
- Փոփոխեք ձեր սննդակարգը. կերեք ավելի շատ սպիտակուցներ, ներառյալ միս, թռչնամիս, գետնանուշի սերուցքային կարագ և ձուկ, ինչպես նաև բարդ ածխաջրեր, ինչպիսիք են վարսակի ալյուրը և բջջանքով (բջջանյութով) հարուստ այլ ամբողջահատիկ հացամթերքները: Սահմանափակեք շաքարով հարուստ մթերքները, ինչպիսիք են կոնֆետները, սեղանի շաքարավազը, օշարակը, գազավորված ըմպելիքները և հյութերը: Կաթնամթերքի բնական շաքարը (կաթնաշաքար կամ լակտոզ) կարող է վատթարացնել ձեր ախտանիշները: Սկզբում փորձեք փոքր քանակությամբ կամ հրաժարվեք դրանցից, եթե կարծում եք, որ կաթը կամ կաթնամթերքը խնդիրներ են առաջացնում: Սննդակարգի շտկման հարցերում ձեզ կարող է օգնել փորձառու սննդաբանը (դիետոլոգ):
Շատացրեք բջջանքի (բջջանյութի) օգտագործումը․ սննդի կամ հավելումների մեջ առկա գուարային խեժը և պեկտինը կարող են հետաձգել ածխաջրերի ներծծումը բարակ աղիում:
Հարցրեք ձեր բժշկից ալկոհոլի օգտագործման մասին․ որոշ իրավիճակներում ալկոհոլը կարող է վատթարացնել ձեր վիճակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024