Դաշտանային կծկանքները կամ ցավերը (դիսմենորեա) որովայնի ստորին հատվածում պուլսացվող կամ կծկանքային (սպաստիկ) ցավեր են:
Բազմաթիվ կանայք դաշտանից անմիջապես առաջ և ընթացքում ունենում են դաշտանային կծկանքներ (սպազմ):
Որոշ կանանց այսպիսի անհարմարավետությունը պարզապես նյարդայնացնում է: Մյուսների մոտ դաշտանային ցավերը կարող են այնքան ուժեղ լինել, որ ամեն ամիս մի քանի օր խանգարեն առօրյա գործերին:
Այնպիսի խնդիրները, ինչպիսիք են էնդոմետրիոզը կամ արգանդի ֆիբրոդը (միոմա), կարող են առաջացնել դաշտանային կծկանքներ: Պատճառի բուժումը ցավը նվազեցնելու բանալին է: Որևէ այլ հիվանդության հետ կապ չունեցող դաշտանային ցավերը հակված են տարիքի հետ մեղմանալ և ծննդաբերությունից հետո հաճախ բարելավվում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024