Բավարար քնից և հանգստից բացի, դուք կարող եք փորձել այս խորհուրդները ևս:
- Արեք կանոնավոր վարժանքներ. ֆիզիկական ակտիվությունը, այդ թվում՝ սեքսը որոշ կանանց մոտ օգնում են դաշտանային ցավերի թեթևացմանը:
- Օգտագործեք տաքացնող միջոցներ. տաք լոգանքը (վաննա նստելը) կամ որովայնի ստորին շրջանում ջեռակ դնելը կարող են թուլացնել արգանդի մկանները և մեղմացնել կծկանքները:
- Փորձեք սննդային հավելումներ. մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին E-ն (տոկոֆերոլ), Օմեգա-3 ճարպաթթուները, վիտամին B1-ը (թիամին), վիտամին B6-ը և մագնեզիումի հավելումները կարող են մեղմացնել դաշտանային ցավերը:
- Կրճատեք սթրեսը. հոգեբանական սթրեսը կարող է մեծացնել դաշտանային ցավերի առաջացման ռիսկը և դրանց սրությունը:
Այլընտրանքային բժշկություն
Դաշտանային ցավերի բուժման այլընտրանքային միջոցների մեծ մասը բավականաչափ ուսումնասիրված չէ, որ մասնագետները խորհուրդ տան դրանք: Այնուամենայնիվ, որոշ այլընտրանքային բուժումներ կարող են օգնել:
- Ասեղնաբուժություն. սա օգտագործում է չափազանց բարակ ասեղներ՝ ձեր մաշկի միջով հատուկ կետերի վրա ազդելու համար: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ասեղնաբուժությունն օգնում է դաշտանային ցավերից ազատվելուն:
- Նյարդի միջմաշկային էլեկտրական խթանում (TENS). TENS սարքը մաշկին միանում է կպչուն էլեկտրոդներով, որոնց միջոցով մարմնի հատուկ կետեր են ուղարկվում նյարդերը խթանող թույլ էլեկտրական ազդանշաններ: TENS-ը ազդում է՝ բարձրացնելով ցավային զգացողության շեմը և խթանելով ձեր օրգանիզմի բնական ցավազրկողների (էնդորֆինների) արտադրությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դաշտանային ցավից ազատվելու համար TENS-ն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն:
- Բուսական բժշկություն. որոշ բուսական արտադրանքներ, ինչպիսիք են պիկնոգենոլը (սոճու կեղևի արտամզվածք), սամիթը կամ համակցված պատրաստուկները, կարող են որոշ չափով թեթևացնել դաշտանային ցավերը:
- Ակուճնշում. ինչպես ասեղնաբուժությունը, ակուճնշումը ևս ներառում է մարմնի որոշ կետերի խթանում, սակայն՝ ասեղների փոխարեն մաշկի վրա մեղմ ճնշմամբ: Թեև ակուճնշման և դաշտանային ցավերի վերաբերյալ հետազոտությունները սահմանափակ են, դաշտանային ցավերը թեթևացնելու համար հավանաբար ակուճնշումը կարող է ավելի արդյունավետ լինել, քան պլացեբոն:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024