Ձեր բժիշկը կլսի ձեզ, կուսումնասիրի ձեր հիվանդության պատմությունը և կանցկացնի բուժզննում, այդ թվում՝ գինեկոլոգիական (ներքին) զննում:
Գինեկոլոգիական ներզննման ընթացքում ձեր բժիշկը ստուգում է վերարտադրողական օրգանների հետ կապված որևէ արտասովոր բան և փնտրում է վարակի նշաններ:
Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ որոշակի հետազոտություններ:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր արգանդի, արգանդի վզիկի, արգանդափողերի (ֆալոպյան փողեր) և ձվարանների պատկերները ստեղծելու համար:
- Այլ պատկերային հետազոտություններ. համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ավելի շատ մանրամասներ է տրամադրում, քան սոնոգրաֆիան և կարող է օգնել ձեր բժշկին ախտորոշելու դաշտանային ցավերի հիմքում ընկած հիվանդությունները: ԿՏ-ն միավորում է ռենտգենյան պատկերները, որոնք արվել են բազմաթիվ անկյուններից՝ ձեր ոսկորների, օրգանների և այլ փափուկ հյուսվածքների հատույթների պատկերներ ստանալու համար: ՄՌՏ-ն օգտագործում է ռադիոալիքներ և հզոր մագնիսական դաշտ՝ ներքին կառուցվածքների մանրամասն պատկերներ ստանալու համար: Երկու թեստերն էլ ոչ ինվազիվ են և անցավ:
- Լապարոսկոպիա. լապարոսկոպիան սովորաբար անհրաժեշտ չէ դաշտանային ցավերի ախտորոշման համար, սակայն կարող է օգնել բացահայտելու հիմքում ընկած հիվանդությունները, ինչպիսիք են էնդոմետրիոզը, կպումները, ֆիբրոդները (արգանդի միոմա), ձվարանների կիստաները և արտաարգանդային հղիությունը: Այս ամբուլատոր վիրահատության ժամանակ ձեր բժիշկը դիտում է ձեր որովայնի խոռոչը և վերարտադրողական օրգանները՝ փոքրիկ կտրվածքներ անելով ձեր որովայնի պատի վրա և տեղադրելով օպտիկամանրաթելային խողովակ փոքր տեսախցիկի ոսպնյակով:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024