Գրադարան
Ցավոտ դաշտան. բուժում

1 րոպե
Ձեր դաշտանային ցավերը թեթևացնելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ որոշ բուժումներ:
- Ցավազրկողներ. առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսենը (Ալեվե), սովորական դեղաչափերով, սկսած ձեր դաշտանի ակնկալվող սկիզբից մեկ օրից առաջ, կարող են օգնել կծկանքային ցավի հսկմանը: Կան նաև դեղատոմս պահանջող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ): Սկսեք ցավազրկող օգտագործել դաշտանի սկզբում կամ ախտանիշները զգալուց անմիջապես հետո և շարունակեք դեղի ընդունումը երկու-երեք օրվա ընթացքում կամ մինչև ձեր ախտանիշների անհետացումը:
- Հորմոնային բեղմնականխիչ դեղամիջոցներ. բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբերը պարունակում են հորմոններ, որոնք կանխում են ձվազատումը (օվուլյացիա) և նվազեցնում դաշտանային ցավերի սրությունը: Բերանային հաբերից բացի այս հորմոնները նաև կարող են նշանակվել այլ դեղաձևերով՝ ներարկում, մաշկային սպեղանի, իմպլանտ, որը տեղադրվում է ձեր թևի մաշկի տակ, ճկուն օղակ, որը դուք տեղադրում եք հեշտոցում կամ ներարգանդային միջոց:
- Վիրահատություն. եթե ձեր դաշտանային ցավերը պայմանավորված են այնպիսի խանգարումներով, ինչպիսիք են էնդոմետրիոզը կամ ֆիբրոդը (արգանդի միոմա), խնդիրը շտկող վիրահատությունը կարող է օգնել ձեր ախտանիշների մեղմացմանը կամ վերացմանը: Արգանդի հեռացումը նույնպես կարող է քննարկվել, եթե այլ մոտեցումները չեն մեղմացնում ձեր ախտանիշները, և եթե դուք չեք պատրաստվում երեխա ունենալ:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: