Գրադարան

Ցավոտ դաշտան. ախտանիշներ

Ցավոտ դաշտան. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Որովայնի ստորին հատվածի կծկանքային (սպաստիկ) ցավը դաշտանային կծկանքների ամենահաճախ հանդիպող գանգատն է:

Դաշտանային ցավերի ախտանիշները ներառում են՝

  • որովայնի ստորին շրջանում պուլսացվող կամ կծկանքային ցավ, որը կարող է հասնել անհանգստացնող ուժգնության
  • ցավ, որը սկսվում է դաշտանից 1-3 օր առաջ, հասնում է գագաթնակետին դաշտանի սկսվելուց 24 ժամ հետո և անհետանում է 2-3 օրից
  • բութ, մշտական ցավ կամ ծանրության զգացում
  • ցավ, որը տարածվում է դեպի գոտկային շրջան և ազդրեր:

Որոշ կանայք նաև ունեն`

  • սրտխառնոց
  • ջրիկ կղանք (փորլուծություն)
  • գլխացավ
  • գլխապտույտ:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • դաշտանային կծկանքներն ամեն ամիս խանգարում են ձեր առօրյան
  • ձեր ախտանիշները հարաճուն կերպով վատթարանում են
  • դուք հենց նոր սկսել եք ուժեղ դաշտանային ցավեր ունենալ 25 տարեկանից հետո:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2021 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով