Գրադարան
Մանկական անկղապահություն. կանխարգելում

1 րոպե
Ստորև բերված են մի քանի մոտեցումներ, որոնք կարող են օգնել կանխելու կղանքի ակամա արձակումը և դրա բարդությունները:
Խուսափեք փորկապությունից
Օգնեք ձեր երեխային խուսափել փորկապությունից՝ ապահովելով հավասարակշռված դիետա, որը հարուստ է բջջանքով (բջջանյութով) և խրախուսելով ձեր երեխային, որ խմի բավականաչափ ջուր:
Սովորեք զուգարանից օգտվելու երեխայի մարզման արդյունավետ մեթոդները
Տեղեկացեք երեխայի՝ զուգարանից օգտվելուն ուղղված արդյունավետ մեթոդների մասին: Խուսափեք շատ վաղ սկսելուց կամ ձեր մեթոդներում չափազանց խիստ լինելուց: Համբերեք, մինչև ձեր երեխան պատրաստ լինի, այնուհետև օգտագործեք դրական ամրապնդում և խրախուսում, որ օգնեք առաջընթաց գրանցելուն: Հարցրեք ձեր բժշկին զուգարանից օգտվելու երեխայի մարզման տեղեկատվական նյութերի մասին:
Վաղ դիմեք անկղապահության բուժման համար
Վաղ բուժումը, ներառյալ ձեր երեխայի բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի ցուցումները, կարող են օգնել կանխելու անկղապահության սոցիալական և հուզական ազդեցությունը: Ձեր բժշկի հետ կանոնավոր հետևողական հանդիպումները կարող են օգնել բացահայտելու շարունակական կամ կրկնվող խնդիրները, որ բուժման մեջ ըստ անհրաժեշտության ճշգրտումներ կատարվեն:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2018 վերանայվել է՝ 10-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: