Գրադարան

Մանկական անկղապահություն. ախտանիշներ

Մանկական անկղապահություն. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Անկղապահությունը կարող է դրսևորվել սկսած երեխայի ներքնաշորերի վրա կղանքի հետքերից և վերջացրած կղանքի մեծ զանգվածներով։

Կղանքի ակամա արձակման գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը`

  • կղանքի կամ հեղուկ կղանքի արտահոսք ներքնազգեստի վրա, որը կարող է շփոթվել փորլուծության հետ
  • փորկապություն՝ չոր, կոշտ կղանքով
  • մեծ կղանքի արձակում, որը խցանում կամ գրեթե խցանում է զուգարանակոնքը
  • աղիների դատարկումից խուսափելը
  • աղիների դատարկումների միջև ընկած երկար ժամանակահատվածներ
  • ախորժակի բացակայություն
  • որովայնային ցավ
  • անմիզապահություն (էնուրեզ)՝ ցերեկները տակը թրջվելու կամ անկողինը թրջվելու հետ կապված խնդիրներ
  • միզապարկի կրկնվող վարակներ, հիմնականում՝ աղջիկների մոտ:

Ե՞րբ դիմել բժշկին

Զանգահարեք ձեր բժշկին, եթե ձեր երեխան արդեն սովորել է զուգարանից օգտվելը և սկսում է ունենալ վերը թվարկված ախտանիշներից մեկը կամ մի քանիսը:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2018 վերանայվել է՝ 10-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով