Գրադարան
Մանկական անկղապահություն. ախտորոշում

1 րոպե
Կղանքի ակամա արձակումն ախտորոշելու համար ձեր երեխայի բժիշկը կարող է դիմել հետևյալ միջոցներին:
- Անցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում) և քննարկի ախտանիշները, աղիքների գործունեությունը և ուտելու սովորույթները՝ բացառելու փորկապության կամ ակամա կեղտոտելու ֆիզիկական պատճառները:
- Կատարի ուղիղ աղիքի (հետանցքային) մատնային քննություն, որ ստուգի ուղիղ աղիքում պահպանված կղանքի առկայությունը օծված, ձեռնոցով մատը մտցնելով ձեր երեխայի ուղիղ աղիքի մեջ՝ մյուս ձեռքով սեղմելով նրա որովայնը:
- Առաջարկի որովայնի ռենտգեն՝ հաստ աղիքում կղանքի առկայությունը հաստատելու համար:
- Առաջարկի հոգեբանական գնահատման անցկացում, եթե հուզական խնդիրները նպաստում են ձեր երեխայի ախտանիշներին:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2023 վերանայվել է՝ 10-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: