Էրեկտիլ դիսֆունկցիան էրեկցիայի հասնելու և սեռական հարաբերության համար էրեկցիան բավականաչափ ամուր պահելու անկարողությունն է:
Ժամանակ առ ժամանակ էրեկցիայի հետ կապված խնդիրներ ունենալը պարտադիր չէ, որ դառնա անհանգստության պատճառ: Այնուամենայնիվ, եթե էրեկտիլ դիսֆունկցիան մշտական խնդիր է, կարող է առաջացնել սթրես, ազդել ձեր ինքնավստահության վրա և նպաստել փոխհարաբերությունների խնդիրների առաջացմանը: Էրեկցիայի հասնելու կամ պահպանելու հետ կապված խնդիրները նաև կարող են լինել այլ՝ հիմնական առողջական խնդրի նշաններից մեկը, որը հանդիսանում է սրտային հիվանդության ռիսկի գործոն և բուժման կարիք ունի:
Եթե անհանգստացած եք ձեզ մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրով, զրուցեք ձեր բժշկի հետ, նույնիսկ եթե ամաչում եք այդ մասին խոսք բացել: Երբեմն հիմնական հիվանդության բուժումը բավարար է, որ էրեկտիլ դիսֆունկցիան ետ զարգանա: Այլ դեպքերում կարող են անհրաժեշտ լինել դեղամիջոցներ կամ այլ ուղղակի բուժումներ:
Դիտեք նաև էրեկցիայի խանգարումների վերաբերյալ տեսահոլովակը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024