Ընդ որում, ապրելակերպն առողջացնելով, դուք ոչ միայն կկրճատեք էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման ռիսկը, այլև, եթե արդեն իսկ ունեք էրեկցիայի հետ կապված խնդիրներ, կնպաստեք սեռական կյանքի հնարավորինս շուտ և անհետևանք բարելավմանը:
Ահա մի շարք խորհուրդներ, որոնց հետևելը ժամանակի ընթացքում կտա արդյունքներ:
Մշտապես աշխատեք ձեր բժշկի հետ՝ հնարավորինս արդյունավետ կառավարելու ձեր դիաբետը, սրտային հիվանդությունը կամ այլ քրոնիկ առողջական խնդիրներերը:
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին՝ անցնելու պարբերական ստուգումներ և բժշկական սքրինինգային թեստեր:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։