Տղամարդու սեռական գրգռումը բարդ գործընթաց է, որը ներառում է գլխուղեղը, հորմոնները, հույզերը, նյարդերը, մկանները և արյունատար անոթները:
Էրեկտիլ դիսֆունկցիան կամ իմպոտենցիան կարող է առաջանալ դրանցից որևէ մեկի հետ կապված խնդրի պատճառով: Նույն կերպ, սթրեսը և հոգեկան առողջության հետ կապված խնդիրները կարող են առաջացնել կամ վատթարացնել էրեկտիլ դիսֆունկցիան:
Երբեմն էրեկտիլ դիսֆունկցիա առաջանում է ֆիզիկական և հոգեբանական խնդիրների համակցության պատճառով: Օրինակ, փոքր ֆիզիկական խնդիրը, որը դանդաղեցնում է ձեր սեռական պատասխանը, կարող է էրեկցիայի պահպանելու հետ կապված անհանգստություն առաջացնել, որն, իր հերթին հանգեցնի կամ վատթարացնի էրեկտիլ դիսֆունկցիան:
Էրեկտիլ դիսֆունկցիայի ֆիզիկական պատճառներ
Բազմաթիվ դեպքերում էրեկտիլ դիսֆունցիա զարգանում է որևէ ֆիզիկական կամ ֆիզիոլոգիական պատճառով: Դրանցից են՝
Շատ դեպքերում էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը ֆիզիկական ինչ-որ բան է: Տարածված պատճառները ներառում են՝
- սրտային հիվանդություն
- արյունատար անոթների խցանում (աթերոսկլերոզ)
- բարձր խոլեստերին
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- դիաբետ (շաքարախտ)
- գիրություն (ճարպակալում)
- մետաբոլիկ համախտանիշ՝ վիճակ, որը կապված է բարձրացած արյան ճնշման, ինսուլինի բարձր մակարդակների (ինսուլինակայունություն), իրանի շուրջը ճարպի կուտակման (որովայնային ճարպակալում) և խոլեստերինի բարձր մակարդակի հետ
- Պարկինսոնի հիվանդություն
- ցրված սկլերոզ
- որոշ դեղերի ընդունում
- ծխախոտի օգտագործում
- Պեյրոնիի հիվանդություն՝ առնանդամի ներսում սպիական հյուսվածքի զարգացում
- ալկոհոլիզմ և թմրամիջոցների չարաշահման այլ տեսակներ
- քնի խանգարումներ
- շագանակագեղձի քաղցկեղի և մեծացած շագանակագեղձի (ադենոմայի) բուժում
- կոնքի օրգանների կամ ողնուղեղի վրա ազդող վիրահատություններ կամ վնասվածքներ
- ցածր տեստոստերոն
- վահանաձև գեղձի թերակտիվություն (հիպոթիրեոզ):
Էրեկտիլ դիսֆունկցիայի հոգեբանական պատճառներ
Գլխուղեղն առանցքային դեր ունի էրեկցիա առաջացնող ֆիզիոլոգիական մեխանիզմների զարգացման մեջ՝ սկսած սեռական գրգռումից: Տարբեր խնդիրներ կարող են խաթարել սեռական զգացումները և առաջացնել կամ վատթարացնել էրեկտիլ դիսֆունկցիան: Դրանք ներառում են՝
- դեպրեսիա, անհանգստություն և տագնապ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ
- սթրես
- փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ սթրեսի, վատ հաղորդակցման կամ այլ խնդիրների պատճառով:
Ռիսկի գործոններ
Տարիքի հետ էրեկցիայի հասնելը կարող է ավելի երկար տևել և այնքան էլ ամուր չլինել: Էրեկցիայի հասնելու և պահպանելու համար կարող է անհրաժեշտ լինել ավելի ուղղակի հպում ձեր առնանդամին:
Տարբեր ռիսկի գործոններ կարող են նպաստել էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը, այդ թվում՝
Բժշկական պայմաններ, մասնավորապես շաքարախտ կամ սրտի հիվանդություններ
- հիվանդություններ կամ առողջական խնդիրներ, հատկապես դիաբետ կամ սրտային հիվանդություններ
- ծխախոտի օգտագործում, որը թուլացնում է արյան հոսքը դեպի երակներ և զարկերակներ և կարող է ժամանակի ընթացքում առաջացնել քրոնիկ հիվանդություններ, որոնք հանգեցնում են էրեկտիլ դիսֆունկցիայի
- ավելորդ քաշ, հատկապես, եթե դուք գեր եք
- որոշ բուժումներ, ինչպիսիք են շագանակագեղձի վիրահատությունը կամ քաղցկեղի ճառագայթային բուժումը
- վնասվածքներ, հատկապես, երբ դրանք վնասում են էրեկցիան վերահսկող նյարդերը կամ զարկերակները
- հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են սթրեսը, անհանգստությունը կամ դեպրեսիան
- թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործում, հատկապես, եթե դուք երկարաժամկետ թմրամիջոցներ օգտագործող եք կամ շատ խմող եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024