Գրադարան
Էրեկտիլ դիսֆունկցիա. ախտանիշներ

1 րոպե
Էրեկտիլ դիսֆունցիայի կամ իմպոտենցիայի ախտանիշները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական:
Էրեկտիլ դիսֆունկցիայի ախտանիշները կարող են ներառել մշտական՝
- էրեկցիայի հասնելու խնդիր
- էրեկցիան պահելու խնդիր
- նվազած սեռական ցանկություն (լիբիդոյի խանգարում):
Ե՞րբ այցելել բժշկին
Էրեկտիլ խնդիրներ ունենալիս ճիշտ է նախ դիմել ձեր ընտանեկան բժշկին: Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- մտահոգված եք ձեր էրեկցիայով կամ ունեք սեռական այլ խնդիրներ, ինչպիսիք են վաղաժամ կամ ուշացած սերմնաժայթքումը (էյակուլյացիա)
- ունեք դիաբետ, սրտային հիվանդություն կամ այլ հայտնի առողջական խնդիր, որը կարող է կապված լինել էրեկտիլ դիսֆունկցիայի հետ
- էրեկտիլ դիսֆունկցիայից բացի ունեք նաև այլ ախտանիշներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-03-2021 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: