Գրադարան
Էսենցիալ տրեմոր. պատճառներ

1 րոպե
Էսենցիալ տրեմոր ունեցող մարդկանց մոտ կեսը ամենայն հավանականությամբ փոփոխված գեն ունի: Այս ձևը կոչվում է ընտանեկան տրեմոր:
Գիտնականները դեռ չեն գտել այն գենը կամ գեները, որոնք առաջացնում են էսենցիալ տրեմոր: Նաև պարզ չէ, թե ինչն է առաջացնում էսենցիալ տրեմոր այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ընտանեկան տրեմոր:
Համընդհանուր տեսության համաձայն էսենցիալ տրեմորը զարգանում է գլխուղեղում, սակայն այս վիճակն ունեցող մարդկանցգլխուղեղի սքանավորումը որևէ շեղում չի հայտնաբերում:
Ռիսկի գործոններ
Էսենցիալ տրեմորի հայտնի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Փոփոխված գեն. էսենցիալ տրեմորի ժառանգվող տարբերակը, որը հայտնի է որպես ընտանեկան տրեմոր, աուտոսոմային դոմինանտ խանգարում է: Վիճակը երեխային փոխանցելու համար անհրաժեշտ է միայն մեկ ծնողի փոփոխված գեն: Յուրաքանչյուր ոք, ով ունի էսենցիալ տրեմորի փոփոխված գեն ունեցող ծնող, ենթարկվում է այս վիճակի զարգացման 50%-ոց ռիսկին:
- Տարիք. էսենցիալ տրեմորն ավելի հաճախ հանդիպում է 40 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց մոտ ախտանիշներն ավելի վաղ տարիքում սկսվելու հակում ունեն:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2023 վերանայվել է՝ 24-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: