Էսենցիալ տրեմորի ախտորոշումը ներառում է ձեր հիվանդության պատմության, ընտանեկան պատմության և ախտանիշների գնահատում և ֆիզիկական քննություն (բուժզննում):
Էսենցիալ տրեմորն ախտորոշող հետազոտություն չկա: Ախտորոշումը հաճախ նշանակում է բացառել այլ վիճակները, որոնք կարող են ախտանիշներ առաջացնել: Դա անելու համար ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները:
Նյարդաբանական քննություն
Նյարդաբանական քննության ժամանակ ձեր բժիշկը ստուգում է ձեր նյարդային համակարգի գործունեությունը, այդ թվում՝
- ջլային ռեֆլեքսները
- մկանային ուժը և տոնուսը
- որոշակի զգացողություններ զգալու ունակությունը
- կեցվածքy և կորդինացիան
- քայլքը:
Լաբորատոր թեստեր
Արյունը և մեզը կարող են ստուգվել դող առաջացնող մի քանի գործոնների համար, որոնք կարող են առաջացնել դող կամ վատթարացնել առկա դողը, այդ թվում՝
- վահանաձև գեղձի հիվանդություն
- նյութափոխանակության խնդիրներ
- դեղորայքի կողմնակի ազդեցություններ
- քիմիական նյութերի մակարդակները, որոնք կարող են դող առաջացնել:
Կատարողական թեստեր
Բուն տրեմորը (դողը կամ ցնցումը) գնահատելու համար ձեր բժիշկը կարող է ձեզ խնդրել, որ՝
- խմեք բաժակից
- ձեր ձեռքերը առաջ պարզած պահեք
- գրեք
- նկարեք պարույր:
Բժիշկը, որը դեռ վստահ չէ, թե արդյոք դողը էսենցիալ տրեմոր է, թե Պարկինսոնի հիվանդություն, կարող է պատվիրել դոֆամինի փոխադրողի սքանավորում: Այս սքանավորումը կարող է օգնել բժշկին տարբերակելու դողերի այս երկու տեսակները:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024