Գրադարան

Էսենցիալ տրեմոր. ախտանիշներ

Էսենցիալ տրեմոր. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Հիվանդության ամենաառանձնահատուկ նշանը ձեռքերի դողն է (տրեմոր) կամ ցնցումանման շարժումները:

Էսենցիալ տրեմորը՝

  • սկսվում է աստիճանաբար և սովորաբար ավելի նկատելի է մարմնի մի կողմում
  • սովորաբար առաջանում է առաջին հերթին ձեռքերում՝ ազդելով մեկ կամ երկու ձեռքերի վրա
  • վատանում է շարժման հետ, օրինակ՝ երբ ձեռքերը պարզած են առաջ կամ բաժակ պահելիս, գդալ օգտագործելիս կամ գրելիս
  • սովորաբար դադարում է, երբ դաստակները (ձեռքերը) ամբողջապես թուլացած են, օրինակ, երբ դրված են ծնկներին
  • կարող է ներառել գլխի «այո-այո» կամ «ոչ-ոչ» շարժումներ
  • կարող է սրվել հուզական սթրեսի, հոգնածության, կոֆեինի կամ ծայրահեղ ջերմաստիճանի պատճառով:

Էսենցիալ տրեմոր և Պարկինսոնի հիվանդություն

Բազմաթիվ մարդիկ տրեմորը կապում են Պարկինսոնի հիվանդության հետ, սակայն երկու վիճակները միմյանցից տարբերվում են:

  • Տրեմորների առաջացման ժամանակը. էսենցիալ տրեմորի դեպքում ձեռքերի դողը սովորաբար առաջանում է ձեռքերն օգտագործելիս։ Պարկինսոնի հիվանդության հետ կապված տրեմորներն առավել նկատելի են, երբ ձեռքերը գտնվում են մարմնի կողքերում կամ հանգիստ վիճակում են:
  • Փոխկապված վիճակները. էսենցիալ տրեմորն առողջական այլ խնդիրներ չի առաջացնում, սակայն Պարկինսոնի հիվանդությունը կապված է կռացած կեցվածքի, շարժումների դանդաղկոտության և քայլելիս ոտքերը քաշ տալու հետ: Այնուամենայնիվ, էսենցիալ ունեցող մարդկանց մոտ երբեմն զարգանում են նյարդաբանական այլ գանգատներ և ախտանիշներ, օրինակ՝ անկայուն քայլք:
  • Մարմնի տուժած շրջանները. էսենցիալ տրեմորը հիմնականում ազդում է ձեռքերի, գլխի և ձայնի վրա: Պարկինսոնի հիվանդության տրեմորը սովորաբար սկսվում է ձեռքերից և կարող է ազդել ոտքերի, կզակի և մարմնի այլ մասերի վրա:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2023 վերանայվել է՝ 24-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով