Գրադարան

Ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձեր․ պատճառներ

Ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձեր․ պատճառներ

Time Read 1 րոպե

Կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ ​փոփոխությունների հստակ ​պատճառը հայտնի չէ, սակայն մասնագետները կասկածում են, որ վերարտադրողական հորմոնները, հատկապես էստրոգենը, կարող են որոշակի դեր խաղալ:

Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնների մակարդակի տատանումները կարող են կրծքագեղձում առաջացնել անհարմարավետության զգացողություն (դիսկոմֆորտ) և կրծքագեղձի խորթուբորդ-հանգուցավոր հյուսվածքների շրջաններ, որոնք զգացվում են որպես զգայուն, ցավոտ և այտուցված օջախներ: Կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները հակված են ավելի անհանգստացնող դառնալ մինչև ձեր դաշտանը և թեթևանալ դաշտանի սկսվելուց հետո:

Մանրադիտակով դիտելիս կրծքագեղձի ֆիբոզ-կիստոզ հյուսվածքը ներառում է առանձին բաղադրիչներ, ինչպիսիք են՝

  • հեղուկով լցված կլորավուն կամ ձվաձև պարկեր (կիստաներ)
  • սպիական ֆիբրոզ հյուսվածքի կուտակում (ֆիբրոզ)
  • կրծքագեղձի կաթնածորանները կամ կաթ արտադրող հյուսվածքները (բլթակներ, լոբուլաներ) ծածկող բջիջների գերաճ (հիպերպլազիա)
  • կրծքագեղձի բլթակների մեծացում (ադենոզ):

Հոդվածը տեղադրվել է՝ 12-07-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով