Եթե ախտանիշներ չեք զգումկամ դրանք թույլ են, ապա ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերի բուժում չի պահանջվում:
Ուժեղ ցավը կամ մեծ, ցավոտ կիստաները, որոնք կապված են ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերի հետ, կարող են պահանջել բուժում:
Կրծքագեղձի կիստաների բուժման տարբերակները ներառում են հետևյալը:
- Բարակ ասեղային ասպիրացիա. ձեր բժիշկն օգտագործում է մազի բարակության ասեղ, որ կիստայից դուրս հանի (արտածծի) հեղուկը: Հեղուկի հեռացումը հաստատում է, որ ուռուցքային գոյացությունը կրծքագեղձի կիստա է և, ըստ էության, դատարկում է այդ կիստան՝ թեթևացնելով դրա հետ կապված անհարմարավետությունը:
- Վիրահատական բացահատում. հազվադեպ, կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ հեռացնելու կայուն կիստայանման ուռուցքային գոյացությունը, որը չի վերանում կրկնակի ասպիրացիաներից և վերահսկումից հետո կամ ունի այնպիսի առանձնահատկություններ, որոնք անհանգստացնում են ձեր բժշկին:
Կրծքագեղձի ցավի բուժման տարբերակների օրինակները ներառում են հետևյալը`
- առանց դեղատոմսի ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ դեղատոմս պահանջող դեղեր
- բերանով ընդունվող (օրալ) հակաբեղմնավորիչներ, որոնք նվազեցնում են դաշտանային ցիկլի հետ կապված այն հորմոնների մակարդակը, որոնք կապված են կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024