Գրադարան

Ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձեր․ ախտանիշներ

Ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձեր․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերը կարող են որևէ անհանգստություն չպատճառել և հայտնաբերվել պատահականորեն կամ էլ առաջացնեն անհանգստացնող ախտանիշներ:

Ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • կրծքագեղձի ուռուցքանման գոյացություններ կամ պնդացած շրջաններ, որոնք հակված են միաձուլվելու կրծքագեղձի շրջակա հյուսվածքին
  • կրծքագեղձի տարածուն ցավ, ցավոտություն կամ անհարմարավետություն, որն ընդգրկում է կրծքագեղձի վերին դրսային շրջանը
  • կրծքագեղձի հանգույցները կամ ուռուցքանման հյուսվածքները դաշտանային ցիկլի ընթացքում չափերով փոփոխվում են
  • պտուկից կանաչ կամ մուգ շագանակագույն ոչ արյունային արտադրություն, որը հակված է արտահոսելու առանց ճնշելու կամ սեղմելու
  • կրծքագեղձի փոփոխություններ, որոնք նման են երկու կրծքերում
  • կրծքագեղձի ցավի կամ ուռուցքային գոյացության ամսական աճ՝ սկսած ցիկլի մեջտեղից (ձվազատում կամ օվուլյացիա) մինչև դաշտանից անմիջապես առաջ, և այնուհետև դաշտանի սկսման հետ մեղմացում:

Կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններն առավել հաճախ տեղի են ունենում 30-ից 50 տարեկանում: Այս փոփոխությունները հազվադեպ են լինում դաշտանադադարից հետո, եթե դուք չեք ընդունում հորմոնային փոխարինող բուժում, ինչպիսիք են էստրոգենը կամ պրոգեստերոնը:

Ե՞րբ դիմել բժշկին

Կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների մեծ մասը նորմալ է: Այնուամենայնիվ, ձեր բժշկի հետ պայմանավորվեք այց, եթե՝

  • դուք հայտնաբերում եք կրծքագեղձի նոր կամ մշտական ուռուցք կամ կրծքագեղձի հյուսվածք զգալի պնդացման կամ կոշտացման շրջաններ
  • դուք ունեք կրծքագեղձի անընդհատ կամ վատթարացող ցավի որոշակի շրջաններ
  • կրծքագեղձի փոփոխությունները պահպանվում են դաշտանից հետո
  • ձեր բժիշկը գնահատել է կրծքագեղձի գոյացությունը, սակայն այժմ այն թվում է ավելի մեծ կամ որևէ այլ կերպ փոփոխվել է:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-07-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով