Եթե հարթաթաթությունը ձեզ թույլ ցավ է պատճառում, կարող եք փորձել հետևյալ խորհուրդները:
- Հանգիստ. խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք ավելի են խորացնում հարթ ոտնաթաթերի հետ կապված ախտանիշները: Զբաղվեք ցածր ազդեցություն ունեցող վարժանքներով, ինչպիսիք են քայլքը, հեծանիվ վարելը կամ լողալը և խուսափեք ցատկելուց և վազելուց:
- Սուպինատորներ. ոտնաթաթի կամարն օժանդակող հարմարանքները կարող են բարելավել ձեր հարմարավետությունը և օգնել ցավերի կանխարգելմանը:
- Դեղամիջոցներ. սովորական ցավազրկողները, ինչպես օրինակ՝ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) կարող են օգնել անհանգստացնող ցավերի դեպքում:
- Քաշի կորուստ. ավելցուկային քաշից ազատվելը կարող է նվազեցնել ոտնաթաթերի ծանրաբեռնվածությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024