Հարթաթաթությունը կամ տափակաթաթությունը տարածված վիճակ է, որը նաև հայտնի է որպես հարթ ոտնաթաթ:
Այս ձևախախտման ժամանակ ոտնաթաթերի ներսում գտնվող կամարները երկայնական հարթվում են, երբ ճնշում է գործադրվում դրանց վրա, օրինակ՝ կանգնած վիճակում: Երբ հարթաթաթություն ունեցող մարդիկ ոտքի են կանգնում, նրանց ոտնաթաթերն ուղղված են դեպի դուրս, և ներբանն իջնում և հպվում է գետնին իր ամբողջ մակերևույթով:
Հարթաթաթություն կարող է առաջանալ, երբ մանկակակ տարիքում ոտնաթաթերի կամարները չեն զարգանում: Այն նաև կարող է զարգանալ կյանքի ավելի ուշ փուլերում, օրինակ, վնասվածքից կամ տարիքային սովորական մաշվածության սթրեսներից հետո:
Հարթաթաթությունը սովորաբար ցավեր չի առաջացնում: Եթե ցավ չունեք, բուժում անհրաժեշտ չէ: Այնուամենայնիվ, եթե հարթաթաթությունը ցավ է պատճառում և սահմանափակում ձեր շարժունակությունը, ձեր վիճակը պետք գնահատվի մասնագետի կողմից:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024