Skip to main content

Ախտորոշում - Հարթ ոտնաթաթեր

Ձեր ոտքնաթաթերի մեխանիկան գնահատելու համար բժիշկը կզննի ձեր ոտնաթաթերն առջևից և հետևից և կխնդրի ձեզ կանգնել ձեր ոտքի մատների վրա:

Բժիշկը կստուգի ձեր կոճերի (սրունք-թաթային հոդերի) ուժը և կփորձի գտնել ձեր ցավի հիմնական շրջանը: Ձեր հագած կոշիկների ներսում ձևավորված նախշը նույնպես կարող է օգտակար տեղեկություններ տրամադրել ձեր ոտնաթաթերի մասին:

Հետազոտություններ

Ոտնաթաթի ցավի պատճառի ախտորոշման համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ պատկերային հետազոտություններ:

  • Ռենտգեն. սովորական ռենտգենն օգտագործում է փոքր չափաքանակի ճառագայթում ոտնաթաթերի ոսկորների և հոդերի պատկերներ ստանալու համար: Այն հատկապես օգտակար է ոտնաթաթերի կառուցվածքային տարրերի համաչափության գնահատման և հոդաբորբի (արթրիտի) հայտնաբերման համար:
  • Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. այս հետազոտությամբ կատարվում է ոտնաթաթի ռենտգեն պատկերումներ տարբեր անկյուններից, որը թույլ է տալիս ստանալ շատ ավելի մանրամասն տեղեկատվություն, քան ստանդարտ ռենտգենը:
  • Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). գերձայնային հետազոտությունը կարող է նշանակվել ջլի վնասվածքի կասկածի դեպքում: Սոնոգրաֆիան օգտագործում է ձայնային ալիքներ՝ օրգանիզմի ներսում գտնվող փափուկ հյուսվածքների մանրամասն պատկերներ ստանալու համար:
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). օգտագործելով ռադիոալիքներ և ուժեղ մագնիսական դաշտեր՝ ՄՌՏ-ները գերազանց մանրամասներ են տրամադրում ինչպես ոտնաթաթի ոսկորների, այնպես էլ փափուկ հյուսվածքների մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024