Գրադարան
Ֆոլիկուլիտ. պատճառներ

1 րոպե
Ֆոլիկուլիտը հաճախ առաջանում է, երբ մազարմատները (մազապարկիկները կամ ֆոլիկուլները) վարակվում են բակտերիայով, սովորաբար՝ Ոսկեզօծ ստաֆիլոկոկով (Staphylococcus aureus):
Այն նաև կարող է առաջանալ վիրուսների, սնկիկների, մակաբույծների, դեղամիջոցների, քիմիական գրգռման կամ ֆիզիկական վնասվածքների պատճառով: Երբեմն պատճառը հայտնի չէ:
Ռիսկի գործոններ
Ֆոլիկուլիտ կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, սակայն որոշ գործոններ մեծացնում են դրա առաջացման ռիսկը:
Դրանցից են՝
- ջերմությունը և քրտինքը փակող հագուստի հաճախակի կրելը, ինչպիսիք են ռետինե ձեռնոցները կամ երկարաճիտ կոշիկները (սապոգ)
- լոգարաններից, ջակուզիներից կամ հանրային լողավազաններից օգտվելը, որոնք լավ չեն պահպանվում
- մազարմատների վնասում սափրվելու, էպիլյացիայի, կիպ հագուստ կրելու կամ վարսահարդարման մեթոդների պատճառով, ինչպիսիք են ձգումը, կեղծամները և յուղերը
- որոշ դեղերի օգտագործում, ինչպիսիք են կորտիկոստերոիդային քսուքները, Պրեդնիզոնը, ակնեի (պզուկների) դեմ երկարատև հակաբիոտիկային բուժումը և քիմիաթերապիայի որոշ դեղամիջոցները
- դերմատիտ կամ ավելորդ քրտնարտադրություն (հիպերհիդրոզ)
- շաքարային դիաբետ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ կամ մեկ այլ հիվանդություն կամ վիճակ, որը նվազեցնում է վարակների նկատմամբ ձեր դիմադրողականությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2023 վերանայվել է՝ 19-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: