Գրադարան

Ֆոլիկուլիտ. ինքնօգնություն

Ֆոլիկուլիտ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Բակտերիալ ֆոլիկուլիտի թեթև դեպքերը հաճախ բարելավվում են տնային խնամքով:

Հետևյալ ինքնօգնության խորհուրդները կարող են օգնել թեթևացնելու դիսկոմֆորտը, արագացնելու բուժումը և կանխելու վարակի տարածումը:

  • Օգտագործեք գոլ թրջոցներ. դա արեք օրական մի քանի անգամ՝ դիսկոմֆարտից ազատվելու և անհրաժեշտության դեպքում տուժած շրջանից արտադրության հեռացման համար: Մաքուր կտորը թրջեք 1 ճաշի գդալ (17 գրամ) սպիտակ քացախից և 473 միլիլիտր ջրից պատրաստված լուծույթով:
  • Օգտագործեք սովորական հակաբիոտիկային տեղային միջոցներ. ձեր բժշկի իմացությամբ փորձեք վարակի դեմ պայքարի տարբեր լոսյոններից, գելերից կամ լվացող միջոցներից մեկնումեկը:
  • Օգտագործեք հանգստացնող լոսյոն կամ նրբաքսուք (կրեմ). փորձեք թեթևացնել մաշկի քորը հանգստացնող լոսյոնով կամ թույլ հիդրոկորտիզոնային նրբաքսուքով:
  • Մաքրեք ախտահարված մաշկը. նրբորեն լվացեք վարակված մաշկն օրական առնվազն երկու անգամ հակաբակտերիալ օճառով կամ մաքրող միջոցով, ինչպիսին է Բենզոիլ պերօքսիդը: Ամեն անգամ օգտագործեք նոր մաքուր անձեռոցիկ և սրբիչ և մի՛ կիսվեք ձեր սրբիչներով կամ անձեռոցիկներով այլ մարդկանց, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամների հետ: Այս իրերը լվանալու համար օգտագործեք տաք օճառաջուր կամ օգտվեք միանվագ պարագաներից:
  • Պաշտպանեք մաշկը. եթե դուք սափրվում եք, դադարեցրեք, եթե կարող եք: «Վարսավիրի» քորը սովորաբար վերանում է սափրվելուց մի քանի շաբաթվա ընթացքում:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2023 վերանայվել է՝ 19-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով