Գաստրոպարեզ․ պատճառներ
11-06-2021
1 րոպե

Ոչ միշտ է պարզ, թե ինչն է հանգեցնում գաստրոպարեզի, սակայն որոշ դեպքերում պատճառը ստամոքսի մկանները վերահսկող նյարդի վնասումն է (թափառող նյարդ):
Թափառող նյարդը (վագուս) օգնում է մարսողական խողովակի բարդ գործընթացների կառավարմանը, ներառյալ ստամոքսի մկաններին ազդանշանների հաղորդում, որի շնորհիվ դրանք կծկվում են և սնունդը հրում դեպի բարակ աղի: Վնասված թափառող նյարդը չի կարողանում նորմալ կերպով ստամոքսի մկաններին ազդանշաններ ուղարկել: Արդյունքում սնունդը ստամոքսում մնում է ավելի երկար, այլ ոչ թե տեղափոխվում բարակ աղի և ենթարկվում հետագա մարսողության:
Թափառող նյարդը և վերջինիս ճյուղերը կարող են վնասվել հիվանդություններից, օրինակ՝ դիաբետ կամ ստամոքսի կամ բարակ աղու վիրահատություններից:
Ռիսկի գործոններ
Գաստրոպարեզի ռիսկը բարձրացնող գործոններից են՝
- դիաբետ
- որովայնային կամ կերակրափողային վիրահատություն
- վարակ, հատկապես վիրուսային ծագման
- ստամոքսի դատարկման արագությունը դանդաղեցնող դեղամիջոցներ, օրինակ՝ թմրաբեր ցավազրկողներ
- սկլերոդերմիա (շարակցական հյուսվածքի հիվանդություն)
- նյարդային համակարգի հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության կամ ցրված սկլերոզ
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ):
Կանանց շրջանում գաստրոպարեզի զարգացումն ավելի հավանական է, քան տղամարդկանց շրջանում:
Հոդվածը վերանայվել է՝ 11-06-2021