Գաստրոպարեզը կարող է առաջացնել մի շարք բարդություններ:
Գաստրոպարեզի ամենատարածված բարդությունները ներառում են հետևյալը:
- Ծանր ջրազրկում. շարունակվող փսխումները կարող են հանգեցնել օրգանիզմի ջրազրկման:
- Թերսնուցում. վատ ախորժակը կարող է նշանակել, որ դուք բավարար կալորիաներ չեք ընդունում կամ կարող եք փսխման պատճառով չներծծել բավարար քանակությամբ սննդանյութեր:
- Չմարսված սնունդ, որը պնդանում և է մնում ձեր ստամոքսում. ստամոքսում չմարսված սնունդը կարող է պնդանալ՝ դառնալով բեզոար կոչվող պինդ զանգված: Բեզոարները կարող են առաջացնել սրտխառնոց և փսխում և կարող են վտանգավոր լինել կյանքի համար, եթե կանխեն սննդի տեղափոխումը դեպի ձեր բարակ աղիքներ:
- Արյան շաքարի անկանխատեսելի փոփոխություններ. թեև գաստրոպարեզը չի առաջացնում դիաբետ, սակայն ստամոքսից դեպի բարակ աղիներ սննդի անցման արագության և քանակի հաճախակի փոփոխությունները կարող են առաջացնել արյան շաքարի մակարդակի անկանոն փոփոխություններ: Արյան շաքարի այս տատանումները վատթարացնում են դիաբետը: Իր հերթին, արյան շաքարի մակարդակի վատ հսկումը վատթարանում է գաստրոպարեզը:
- Կյանքի որակի նվազում. գաստրոպարեզի ախտանիշները դժվարացնում են առօրյա գործերի և աշխատանքային պարտականությունների կատարումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024