Գրադարան

Գաստրոպարեզ․ ախտանիշներ

Գաստրոպարեզ․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Գաստրոպարեզն ընթանում է մարսողության խանգարման նշաններով:

Գաստրոպարեզի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • փսխում
  • սրտխառնոց
  • որովայնի փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
  • որովայնային ցավ կամ ստամոքսի շրջանում ծանրության զգացում
  • նույնիսկ չնչին սնունդ ընդունելուց հետո լցվածության զգացում
  • մի քանի ժամ առաջ ընդունած չմարսված սննդի փսխում
  • թթվային ռեֆլյուքս կամ այրոցք (изжога)
  • արյան շաքարի մակարդակի փոփոխություններ
  • ախորժակի բացակայություն
  • քաշի կորուստ և թերսնուցում:

Գաստրոպարեզ ունեցող բազմաթիվ մարդիկ չունեն որևէ անհանգստացնող գանգատ և ախտանիշ:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք ձեր բժշկի հետ, եթե ունեք որևէ անհանգստացնող գանգատ կամ ախտանիշ:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-06-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով