Հսկաբջջային կամ քունքային արտրիտը կարող է առաջացնել լուրջ բարդություններ:
- Կուրություն. աչքերում արյան հոսքի կտրուկ կրճատումը կարող է հանկարծակի, ցավով չուղեկցվող տեսողության կորուստ առաջացնել մեկ կամ, հազվադեպ, երկու աչքում: Տեսողության կորուստը սովորաբար մշտական է:
- Աորտայի անևրիզմա. անևրիզման արտափքում է, որը ձևավորվում է թուլացած արյունատար անոթի պատին, սովորաբար՝ ամենամեծ զարկերակի վրա, որն անցնում է կրծքավանդակի և որովայնի խոռոչների կենտրոնով (աորտա): Աորտայի անևրիզման կարող է պատռվել՝ առաջացնելով կյանքին սպառնացող ներքին արյունահոսություն: Այս բարդությունը կարող է առաջանալ հսկաբջջային արտերիտի ախտորոշումից նույնիսկ տարիներ անց, ուստի ձեր բժիշկը կարող է վերահսկել ձեր աորտան ամենամյա կրծքավանդակի ռենտգենով կամ այլ պատկերային հետազոտություններով, ինչպիսիք են գերձայնային հետազոտությունը (դուպլեքս) և համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):
- Ինսուլտ. սա հսկաբջջային արտերիտի հազվադեպ բարդություն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024