Հսկաբջջային կամ քունքային արտերիտի ամենատարածված ախտանշաններն են գլխացավն ու ցավոտությունը, հաճախ՝ սուր, որը սովորաբար տեղակայվում է զույգ քունքերում:
Գլխացավը կարող է աստիճանաբար ուժգնանալ, սկսվել և անհետանալ կամ ժամանակավորապես մեղմանալ:
Ընդհանուր առմամբ, հսկաբջջային արտերիտի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- կայուն, սուր գլխացավ, սովորաբար՝ ձեր քունքային շրջանում
- գլխամաշկի ցավոտություն (գերզգայունություն)
- ծնոտի ցավ, երբ ծամում եք կամ լայն բացում եք ձեր բերանը
- ջերմություն
- հոգնածություն
- չնախատեսված քաշի կորուստ (նիհարում)
- տեսողության կորուստ կամ երկտեսություն (դիպլոպիա), հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր նաև ունեն ծնոտի ցավ
- մեկ աչքում տեսողության հանկարծակի, կայուն կորուստ:
Պարանոցի, ուսերի կամ ազդրերի ցավն ու կարկամությունը հարակից խանգարման՝ ռևմատիկ պոլիմիալգիայի ընդհանուր ախտանշաններն են: Հսկաբջջային արտերիտ ունեցող մարդկանց մոտ 50 տոկոսը նաև ունի ռևմատիկ պոլիմիալգիա (պոլիմիալգիա ռևմատիկա):
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս նոր, մշտական գլխացավ կամ վերը թվարկված գանգատներից և ախտանիշներից որևէ մեկը, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է հսկաբջջային արտերիտ, բուժումը որքան հնարավոր է շուտ սկսելը սովորաբար կարող է կանխել տեսողության կորուստը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024