Գրադարան

Ժիլբերտի համախտանիշ. բարդություններ

Ժիլբերտի համախտանիշ. բարդություններ

Time Read 1 րոպե

Ժիլբերտի համախտանիշի պատճառ հանդիսացող բիլիռուբինը յուրացնող ֆերմենտի ցածր մակարդակը նաև կարող է բարձրացնել որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները:

Խոսքը վերաբերվում է այն դեղամիջոցներին, որոնց նյութափոխանակության մեջ այդ ֆերմենտներն ունեն որոշակի դեր և օգնում են դրանց արգասիքների օրգանիզմից հեռացմանը:

Այդպիսի դեղամիջոցներից են՝

  • Իրինոտեկան (Կամպտոսար), որը քաղցկեղի բուժման քիմիոթերապևտիկ դեղամիջոց է
  • ՄԻԱՎ-ի բուժման մեջ օգտագործվող որոշ պրոտեազային պաշարիչներ (ինհիբիտորներ):

Ուստի, եթե ունեք Ժիլբերտի համախտանիշ, զրուցեք բժշկի հետ մինչև որևէ նոր դեղամիջոց ընդունելը:

Նկատի ունեցեք, որ եթե ունեք արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) քայքայումը արագացնող որևէ այլ հիվանդություն, կարող է բարձրանալ լեղային քարերի առաջացման ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-11-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով