Գրադարան
Ժիլբերտի համախտանիշ. ինքնօգնություն

1 րոպե
Որոշ իրադարձություններ, ինչպիսին է սթրեսը, կարող են նպաստել Ժիլբերտի համախտանիշի ժամանակ բիլիռուբինի մակարդակի բարձրացմանը, որն էլ բերում է դեղնուկի:
Սա նշանակում է, որ նման իրավիճակների արդյունավետ կառավարումը կարող է օգնել բիլիռուբինի մակարդակի վերահսկմանը:
Ահա որոշ խորհուրդներ:
- Համոզվեք, որ բժիշկները տեղեկացված են ձեր Ժիլբերտի համախտանիշի մասին. Ժիլբերտի համախտանիշը կարող է ազդել օրգանիզմի կողմից որոշ դեղամիջոցների յուրացման վրա, ուստի որևէ առիթով ձեզ դեղամիջոց նշանակող բժիշկը պետք է տեղեկացված լինի, որ ունեք այս վիճակը:
- Սնվեք առողջ. խուսափեք խիստ ցածր կալորիականության սննդակարգից: Պահպանեք սնվելու կայուն ռեժիմ և խուսափեք քաղցած մնալուց կամ ճաշերը բաց թողնելուց:
- Կառավարեք սթրեսը. գտեք և գործնականում կիրառեք ձեր հուզական լարվածության վերահսկման արդյունավետ միջոցներ: Վարժանքները, մեդիտացիան և երաժշտություն լսելը կարող են օգտակար լինել:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-11-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: