Գրադարան
Ժիլբերտի համախտանիշ. ախտորոշում

1 րոպե
Բժիշկը կարող է կասկածել Ժիլբերտի համախտանիշ, եթե ունեք անբացատրելի դեղնուկ կամ եթե արյան բիլիռուբինի մակարդակը բարձրացած է:
Ժիլբերտի համախտանիշի առկայության մասին նաև կարող են հուշել լյարդի գործունեության խանգարման այլ նշանները, ինչպիսիք են՝ մեզի մգացում և որովայնային ցավեր:
Ավելի տարածված լյարդային հիվանդությունները ժխտելու համար բժիշկը կարող է նշանակել արյան ընդհանուր հետազոտություն և լյարդի գործունեության թեստեր:
Արյան ընդհանուր և լյարդի գործունեության նորմալ թեստերի պայմաններում բիլիռուբինի մակարդակների բարձրացումը կարող են վկայել Ժիլբերտի համախտանիշի առկայության մասին: Նման դեպքերու լրացուցիչ հետազոտությունների կարիք չի առաջանում, թեև ախտորոշումը հաստատելու համար կարող է առաջարկվել գենետիկական թեստավորում:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-11-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: