Գիյեն-Բարեի համախտանիշի ճշգրիտ պատճառը հայտնի չէ:
Խանգարումը սովորաբար ի հայտ է գալիս շնչառական կամ մարսողական խողովակի վարակից օրեր կամ շաբաթներ անց: Հազվադեպ, վերջերս տարած վիրահատությունը կամ պատվաստումը կարող են առաջացնել Գիյեն-Բարեի համախտանիշ: Հիվանդության դեպքեր նաև գրանցվել են Զիկա վիրուսով վարակվելուց հետո։
Գիյեն-Բարեի համախտանիշ կարող է զարգանալ COVID-19 վիրուսով վարակվելուց հետո։ Սա նաև հազվադեպ ռեակցիա է նրանց մոտ, ովքեր COVID-19-ի դեմ ստանում են Johnson & Johnson կամ AstraZeneca COVID-19 պատվաստանյութեր:
Գիլեն-Բարեի համախտանիշի դեպքում ձեր իմունային համակարգը, որը նորմայում հարձակվում է միայն օրգանիզմ թափանցած օտարածին օրգանիզմների վրա, սկսում է հարձակվել սեփական նյարդերի վրա: Սուր բորբոքային դեմիելիզացնող պոլիռադիկուլոպաթիայի (ՍԲԴՊ) դեպքում վնասվում է նյարդերի պաշտպանիչ ծածկույթը (միելինային թաղանթ), որը խանգարում է, որ որ նյարդերն ազդանշաններ փոխանցեն դեպի գլխուղեղ՝ առաջացնելով թուլություն, թմրածություն կամ կաթված (պարալիչ):
Ռիսկի գործոններ
Գիյեն-Բարեի համախտանիշը կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերի վրա, սակայն ռիսկը մեծանում է տարիքի հետ: Այն նաև քիչ ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց մոտ:
Գիյեն-Բարեի համախտանիշի առաջացմանը կարող են նպաստել հետևյալ հրահրիչ (տրիգերային) գործոնները՝
- առավել հաճախ՝ կամպիլոբակտերային վարակ՝ բակտերիայի տեսակ, որը հաճախ հայտնաբերվում է թերեփված թռչնամսի մեջ
- գրիպի վիրուս
- ցիտոմեգալովիրուս
- Էպշտեյն-Բարի վիրուս
- Զիկա վիրուս
- հեպատիտներ A, B, C և E
- ՄԻԱՎ՝ վիրուս, որն առաջացնում է ՁԻԱՀ
- միկոպլազմ պնևմոնիա
- վիրահատություն
- տրավմա
- Հոջկինյան լիմֆոմա
- Hodgkin's lymphoma
- հազվադեպ՝ գրիպի դեմ կամ մանկական պատվաստումներ
- COVID-19 վիրուս
- COVID-19 Johnson & Johnson and AstraZeneca պատվաստանյութեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024