Գիյեն-Բարեի համախտանիշը վաղ փուլերում կարող է դժվար ախտորոշել:
Հիվանդության գանգատներն ու ախտանշանները կարող են նմանակել այլ նյարդաբանական խանգարումները և տարբերվել անձից անձից:
Ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, կսկսի հիվանդության պատմությունից (անամնեզ) և մանրակրկիտ ֆիզիկական քննությունից (բուժզննում):
Այնուհետև ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Ողնուղեղային հեղուկի հետազոտություն (գոտկային պունկցիա)․ այս դեպքում գոտկային շրջանի ողների միջև ներմուծված բարակ ասեղով քիչ քանակությամբ հեղուկ է դուրս բերվում, որը ենթարկվում է լաբորատոր թեստի` գտնելու Գիյեն-Բարեի համախտանիշին բնորոշ փոփոխություններ:
- Էլեկտրոմիոգրաֆիա. իրենցից բարակ ասեղ ներկայացնող էլեկտրոդները տեղադրվում են այն մկանների մեջ, որոնք ձեր բժիշկը ցանկանում է հետազոտել: Էլեկտրոդները չափում են մկանների նյարդային ակտիվությունը:
- Նյարդային հաղորդականության հետազոտություններ. այս դեպքում էլեկտրոդները փակցվում են ձեր մաշկին այնտեղ, որտեղից նյարդեր են անցնում: Նյարդային ազդանշանների արագությունը չափելու համար սարքը գեներացնում է թույլ էլեկտրական հոսանք:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024