Գիլեն-Բարեի համախտանիշը վերջնական բուժում չունի:
Այնուամենայնիվ, երկու տեսակի բուժումներ կարող են արագացնել վերականգնումը և նվազեցնել հիվանդության ծանրության աստիճանը:
- Պլազմայի փոխանակում (պլազմոֆերեզ). այս միջոցառման ժամանակ ձեր օրգանիզմից հեռացվում որոշ չափի արյուն, որի հեղուկ մասը (պլազման) առանձնացվում է արյան բջիջներից, որից հետո արյան բջիջները նորից վերադարձվում են ձեր օրգանիզմ, որն ավելի շատ պլազմա է արտադրում՝ փոխհատուցելու հեռացվածը: Պլազմաֆերեզը կարող է ազդել՝ պլազման ազատելով որոշակի հակամարմիններից, որոնք նպաստում են իմունային համակարգի հարձակմանը ծայրամասային նյարդերի վրա:
- Իմունոգլոբուլինային թերապիա. արյան դոնորներից առողջ հակամարմիններ պարունակող իմունոգոլոբուլինը տրվում է երակով (ներերակային): Իմունոգոլոբուլինի բարձր դեղաչափերը կարող են արգելափակել այն վնասակար հակամարմինները, որոնք կարող են նպաստել Գիլեն-Բարեի համախտանիշի զարգացմանը:
Այս բուժումները հավասարապես արդյունավետ են: Դրանք միմյանց հետ կամ մեկը մյուսից հետո անցկացնելն ավելի արդյունավետ չեն, քան որևէ մեթոդի առանձին օգտագործումը:
Ձեզ հավանաբար նաև կնշանակվեն որոշակի դեղամիջոցներ, որ՝
- թեթևացվի ցավը, որը կարող է ուժեղ լինել
- կանխվի արյան մակարդուկների ձևավորումը (թրոմբ), որի հավանականությունը մեծանում է անշարժ վիճակում:
Գիյեն-Բարեի համախտանիշով մարդիկ ունեն ֆիզիկական օգնության և թերապիայի կարիք՝ մինչև վերականգնումը և դրա ընթացքում: Ձեր խնամքը կարող է ներառել հետևյալը՝
- խնամակալների կողմից ձեռքերի և ոտքերի շարժումներ նախքան վերականգնումը, որ ձեր մկանները պահպանեն իրենց ճկունությունը և ուժը
- ֆիզիոթերապիա վերականգնման ընթացքում, որը կօգնի ձեզ հաղթահարելու հոգնածությունը և վերականգնելու մկանային ուժը ու ճիշտ շարժունակությունը
- օժանդակող սարքերից ու պարագաներից օգտվելու ուսուցում, ինչպիսիք են հաշմանդամական սայլակը կամ կորսետները՝ ձեզ շարժունակության և ինքնասպասարկման գիտելիքներ և հմտություններ տալու համար:
Վերականգնում (ռեաբիլիտացիա)
Թեև որոշ մարդկանց վերականգնման համար կարող են պահանջվել ամիսներ և նույնիսկ տարիներ, Գիյեն-Բարեի համախտանիշով մարդկանց մեծամասնությունը հաղթահարում է այս ընդհանուր ժամանակացույցը:
- Առաջին գանգատներն ու ախտանիշների ի հայտ գալուց հետո վիճակն աստիճանաբար վատթարանում է մոտ երկու շաբաթվա ընթացքում:
- Հասնելով իրենց գագաթնակետին, ախտանիշները կայունանում են մոտ չորս շաբաթվա ընթացքում:
- Սկսվում է վերականգնումը, որը սովորաբար տևում է 6-12 ամիս, թեև որոշ մարդկանց համար կարող է ձգվել մինչև երեք տարի:
Գիլեն-Բարեի համախտանիշից ապաքինվող չափահասների՝
- շուրջ 80%-ը կարող է ինքնուրույն քայլել ախտորոշումից մոտ վեց ամիս անց
- շուրջ 60%-ը լիովին վերականգնում է շարժիչ ուժը ախտորոշումից մեկ տարի անց
- շուրջ 5%-ից 10%-ի մոտ առկա է շատ ուշացած և թերի վերականգնում:
Երեխաները, որոնց մոտ հազվադեպ է զարգանում Գիյեն-Բարեի համախտանիշ, սովորաբար ավելի լիարժեք են ապաքինվում, քան չափահաս մարդիկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024