Գրադարան

Գինեկոմաստիա․ ախտանիշներ

Գինեկոմաստիա․ ախտանիշներ

Time Read 2 րոպե

Գինեկոմաստիա ունեցող չափահաս տղամարդկանց մեծ մասը որևէ ախտանիշ չի նշում:

Այս վիճակի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • ցավ, հատկապես դեռահասների մոտ
  • կրծքագեղձի հյուսվածքի այտուցվածություն
  • կրծքագեղձի ցավոտություն
  • հագուստին քսվելիս պտուկների զգայունություն:

Կարող են մեծանալ ինչպես մեկ այնպես էլ երկու կրծքագեղձերը, սակայն գինեկոմաստիան տարբերվում է գիրությանն ուղեկցող կրծքագեղձերի մեծացումից, որի պատճառը ճարպային, այլ ոչ թե գեղձային հյուսվածքի գերաճն ու կուտակումն է:

Մաշկի փոսությունը և պտուկի ներքաշումը չեն համարվում գինեկոմաստիային բնորոշ նշաններ. դրանք ավելի շուտ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներ են: Պտուկից կաթնային արտադրությունը նույնպես չի համարվում գինեկոմաստիային բնորոշ նշան, սակայն կարող է առաջանալ, եթե գինեկոմաստիա զարգացել է պրոլակտին արտադրող ուռուցքի պատճառով։

Գինեկոմաստիայի այլ հնարավոր նշաններից են նաև կրծքի հյուսվածքի անահմաչափությունը և հարպտկային շրջանի տրամագծի մեծացումը։

Գինեկոմաստիա ունեցող տղամարդիկ կարող են լինել անհանգիստ կամ սթրեսի ենթարկված՝ հնարավոր կրծքագեղձի քաղցկեղի կասկածի կամ կրծքի կանացի տիպի փոփոխության պատճառով:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք՝

  • այտուցվածություն
  • ցավ կամ դիպչելիս ցավոտություն
  • մեկ կամ երկու կրծքերի պտուկներից արտադրություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-07-2023 վերանայվել է՝ 27-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով