Գինեկոմաստիայի ախտորոշումը հիմնված է ձեր ախտանիշների գնահատման և ախտորոշիչ քննության վրա, որը ներառում է ձեր կրծքի հյուսվածքի, որովայնի և սեռական օրգանների մանրակրկիտ գնահատումը:
Հետազոտություններ
Ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, կնշանակի հետազոտություններ՝ գտնելու գինեկոմաստիայի հնարավոր պատճառը, ստուգելու կրծքագեղձի հնարավոր քաղցկեղը և բացառելու այլ առողջական վիճակները: Դրանք կարող են ներառել՝
- արյան թեստեր
- մամոգրաֆիա
- համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորում
- ամորձիների գերձայնային հետազոտություն
- կրծքագեղձի հյուսվածքի բիոպսիա:
Վիճակներ, որոնք կարող են առաջացնել նման ախտանիշներ
Ձեր բժիշկը կցանկանա վստահ լինել, որ ձեր կրծքագեղձի այտուցվածությունը գինեկոմաստիա է և ոչ այլ վիճակ: Այլ առողջական վիճակները, որոնք կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ, ներառում են հետևյալը:
- Կրծքագեղձի ճարպային հյուսվածք (կեղծ գինեկոմաստիա). որոշ տղամարդիկ և տղաներ, հատկապես՝ գիրություն ունեցողները, ունեն կրծքագեղձի ճարպ, որը նման է գինեկոմաստիային: Սա նույնը չէ, ինչ գինեկոմաստիան և լրացուցիչ գնահատման կարիք չունի:
- Կրծքագեղձի քաղցկեղ. կրծքագեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում տղամարդկանց մոտ, սակայն տղամարդիկ բացառություն չեն: Միայն մեկ կրծքագեղձի մեծացումը կամ պինդ հանգույցի առկայությունը մեծացնում է տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի կասկածը:
- Կրծքագեղձի թարախակույտ (աբսցես). սա կրծքագեղձի հյուսվածքի վարակ է։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024