Գրադարան
Բերանի տհաճ հոտ (հալիտոզ)

1 րոպե
Բերանի տհաճ հոտը կամ տհաճ հոտով շնչառությունը, որը նաև կոչվում է հալիտոզ, կարող է լինել ամոթալի և որոշ դեպքերում նույնիսկ անհանգստություն առաջացնել:
Զարմանալի չէ, որ խանութների ցուցադարակները լցված են տարատեսակ մաստակներով, շնչառությունը թարմացնող «մինթերով», բերանի խոռոչի լվացման միջոցներով և այլ ապրանքներով, որոնք նախատեսված են տհաճ շնչառության կամ բերանի տհաճ հոտի դեմ պայքարելու համար: Բայց այս ապրանքներից շատերը միայն ժամանակավոր միջոցներ են, քանի որ դրանք չեն լուծում խնդրի պատճառը:
Որոշ մթերքներ, առողջական խնդիրներ և սովորություններ բերանի տհաճ հոտի պատճառներից են: Շատ դեպքերում դուք կարող եք բարելավել բերանի տհաճ հոտը` հետևողականորեն պահպանելով ատամների պատշաճ հիգիենան: Եթե պարզ ինքնօգնության մեթոդները չեն լուծում խնդիրը, դիմեք ձեր ատամնաբույժին կամ բժշկին, որ համոզվեք, որ ձեր բերանի տհաճ հոտի պատճառն ավելի լուրջ հիվանդությունը չէ:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-11-2021 վերանայվել է՝ 08-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: