Տհաճ հոտով շնչառությունը կրճատելուն կարող են օգնել բերանի խոռոչի խոցերից ու վերքերից խուսափելը, լնդային հիվանդության ռիսկի նվազեցումը, ինչպես նաև բերանի մշտական ու պատշաճ հիգիենան:
Բերանի տհաճ հոտի հետագա բուժումը կախված է պատճառից: Եթե տհաճ հոտով շնչառության առաջնային պատճառը որևէ ընդհանուր բնույթի առողջական խնդիր է, հավանաբար ատամնաբույժը խորհուրդ կտա, որ դիմեք ձեր ընտանեկան բժշկին: Հակառակ դեպքում, եթե խնդրի պատճառը տեղային է, ատամնաբույժն ինքը կարող է օգնել, որ ազատվեք այս տհաճ երևույթից:
Մասնավորապես, ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ՝
բերանի խոռոչի ողողումներ և ատամի բուժիչ մածուկներ. եթե տհաճ հոտի պատճառը բակտերիալ ատամնափառն է, օգտակար կարող են լինել այնպիսի ողողումները և մածուկները, որոնք ոչնչացնում են այդ բակտերիաները:
տեղային խնդրի բուժում. եթե ունեք լնդային հիվանդություն, ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ բակտերիաները ոչնչացնող հատուկ մաքրումներ և լնդերի վիճակը բարելավող այլ միջոցառումներ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։