Բերանի տհաճ հոտ․ ախտանիշներ
05-11-2021
1 րոպե

Կախված առաջացման աղբյուրից կամ պատճառից՝ բերանի տհաճ հոտը կարող է ստանալ տարբեր դրսևորումներ:
Որոշ մարդիկ կարող են չափից դուրս անհանգստանալ իրենց «վատ» շնչառությամբ, նույնիսկ եթե ունեն չնչին կամ աննշան բերանի տհաճ հոտ, մինչդեռ մյուսների շնչառությունը լինի խիստ տհաճ, սակայն չիմանան այդ մասին: Իրականում դժվար է հասկանալ, թե ինչ չափով է տհաճ սեփական շնչառության հոտը, և նման դեպքերում օգտակար կարող է լինել մոտիկ ընկերոջ կամ հարազատի գնահատականը:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք տհաճ հոտով շնչառություն, վերանայեք բերանի խոռոչի հիգիենայի սովորույթները: Փորձեք որոշակիորեն փոփոխել ապրելակերպը, օրինակ՝ սնունդ ընդունելուց հետո խոզանակով մաքրեք ատամները և լեզուն, օգտագործեք ատամնաթել և ընդունեք մեծ քանակով ջուր:
Եթե նման միջոցառումներից հետո վատ հոտով շնչառությունը պահպանվում է, այցելեք ատամնաբույժին: Եթե վերջինս կասկածի, որ բերանի տհաճ հոտի պատճառն ավելի լուրջ առողջական խնդիր է, խորհուրդ կտա այցելել բժշկին, ով կօգնի պարզել պատճառը:
Հոդվածը վերանայվել է՝ 05-11-2021